Պուտինը կարծում է, որ կին նախագահը Ռուսաստանում խնդիրները տղամարդուց ավելի լավ կարող է հաղթահարել
Այսօր ՌԴ նախագահի մասնակցությամբ կայացած ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ, որը տևել է 3 ժամ 40 րոպե, Վլադիմիր Պուտինը պատասխանել է ավելի քան 70 հարցի:
Պուտինին հնարավորություն ունեին իրենց հարցերը հղել ոչ միայն մեծահասակները, այլև փոքրիկները:
Առաջին դասարանցի Աննա Ախմատովան (Օրենբուրգ), օրինակ, հետաքրքրվել է, թե կարող է արդյոք կինը դառնալ Ռուսաստանի նախագահ, «թե չէ հայրիկն ասում է՝ այդ Ամերիկայից կարող է միայն Պուտինը գլուխ հանել»: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հարկավոր է մտածել ոչ այն մասին, թե ինչպես Ամերիկայից գլուխ հանենք, այլ պետք է մտածենք՝ ինչպես հաղթահարել ներքին հարցերն ու խնդիրները՝ ճանապարհներ, առողջապահության, կրթության, տնտեսության զարգացման հետ կապված հարցեր, զբաղվել դրա վերականգնմամբ, դրան աճի անհրաժեշտ տեմպեր տանք»,- ասել է Պուտինը:
«Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք կինը կարող է ղեկավարել պետությունը, ապա այդ խնդիրները, գուցե, կինն ամենից լավ հաղթահարի»,- ասել է Պուտինը:
Հայտնի է, որ «ուղիղ կապին» ստացվել է ավելի քան 3 միլիոն հարց: Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 55 րոպե: Պուտինի և ռուսների հետ շփման համար հստակ ժամանակահատված սահմանված չէ: Ամենաերկար «կապը» եղել է 2013թ., երբ այն տևել է 4 ժամ 48 րոպե: