
«Հուսով եմ Մխիթարյանն ու Մարսիալը տպավորիչ կլինեն նաև «Էվերթոնի» դեմ խաղում». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Անտոնի Մարսիալը կընդգրկվեն Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում կայանալիք Էվերթոնի հետ խաղի մեկնարկային կազմում:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Վեսթ Հեմի» դեմ խաղում Մխիթարյանն ու Մարսիալը տպավորիչ խաղ ցուցադրեցին:
«Հուսով եմ Մխիթարյանն ու Մարսիալը տպավորիչ կլինեն նաև «Էվերթոնի» դեմ խաղում»,- ասել է Մոուրինիոն:
«Էվերթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան