Արմեն Մարտիրոսյանը դեռ ոչինչ չի կարող ասել

Դեռ պարզ չէ՝ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա՞ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին, թե՞ ոչ։

168.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ մինչև քննարկումները չվերջանան, որևէ մեկնաբանություն չի կարող տալ որևէ դաշինքի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են, որի ընթացքում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկ դեկտեմբերի 12-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Նշենք նաև, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։

Կարդացեք նաև

Այդ տեղեկությունների վերաբերյալ Ա. Մարտիրոսյանը նորից պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031