Բաժիններ՝

Չունևորները կմնան պոլիկլինիկաների հույսին

Օրեր առաջ նորանշանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն հարցազրույցներից մեկի ժամանակ ներկայացրել էր պոլիկլինիկաների հետագա ծրագրերը: Նա նշել էր, որ նպատակ ունի այդ բնագավառում կատարել բարեփոխումներ, որոշ խմբերի համար պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները դարձնել վճարովի:

Ըստ նախարարի` ունեւորները վճարելու են այդ ծառայությունների մատուցման համար, իսկ չունեւորների համար սպասարկումը շարունակելու է մնալ անվճար: Նախարարը միաժամանակ ավելացրել էր, որ ունեւորների համար նախկինում նախատեսված գումարները ծառայելու են չունեւորների սպասարկման ծառայությունների դաշտն ավելի ընդլայնելուն:

«Ասպարեզը» Շիրակի մարզում եւ Գյումրիում գործող որոշ պոլիկլինիկաների տնօրեններից հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություններ են սպասվում, եթե արտահիվանդանոցային բժշկական ծառայությունները որոշ խմբերի համար դառնան վճարովի:

-Երեւի, գումար չունեն, դրա համար է պետությունը ուզում նման բան անի: Ես չգիտեմ, կարծիք չունեմ, դեռ պետք է մտածեմ,-ասաց Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանը:

Արթիկի պոլիկլինիկայի տնօրեն Յուրա Ղազոյանը, տեղեկանալով, որ նախարարը ցանկանում է համաբուժարանների ծառայություններն անվճար թողնել միայն սոցիալապես անապահով անձանց համար, նշեց.

-Սոցիալական անապահով խումբ ասվածը հիմա հարաբերական իմաստ ունի: Հիմա բոլորն էլ անապահով են: Եթե անապահովության համար հիմք է հանդիսանում հաշմանդամության կարգը, ընտանեկան նպաստը, ապա դրանք հանելով, էլի կան մարդիկ, ովքեր վճարելու հնարավորություն չունեն: Լավ կլինի, որ նույն ձեւի մնա,-ասաց Յուրա Ղազոյանը եւ ավելացրեց, որ միեւնույն ժամանակ դեմ չէ, որ կառույց լրացուցիչ գումարներ մտնեն:
Պոլիկլինիկաների բյուջեն ձեւավորվում է` ըստ բնակչության թվի: Այսինքն, մինչեւ 1500 քաղաքացի սպասարկող պոլիկլինիկայում մեկ հիվանդի համար պետությունը տարեկան տրամադրում է 83 դրամ:

Նախարար Լեւոն Ալթունյանի ծրագրի իրականացման դեպքում դեռեւս անհայտ է, թե պոլիկլինիկաների բյուջեի միջոցները կավելանա՞ն, թե՞ ոչ, որովհետեւ մասնավորապես Շիրակի մարզում անապահով ընտանիքներն ավելին են եւ կոնկրետ հստակեցում չկա, թե ով է ունեւորը, ով` չունեւորը: Այստեղից էլ եւս մեկ հարց է ծագում: Այն քաղաքացին, ով ի վիճակի կլինի վճարել, բնականաբար, նախընտրելու է վճարովի հետազոտումն անցնել ոչ թե պոլիկլինիկաների հին սարքավորումներով, այլ ժամանակակից սարքավորումներով համալրված բժշկական կենտրոններում:

Ստացվում է, որ պետությունն ավելի քիչ գումար կփոխանցի, իսկ հարուստ քաղաքացին իր հասանելիքը այլ տեղ կվճարի:

-Մեր պոլիկլինիկաներում չկան այն համապատասխան սարքավորումները, որոնցով կարելի է վճարովի ծառայություններ մատուցել: Դրանք շարքից դուրս են եկել: Բոլորի մոտ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված սարքավորումներ են: Իրենց հնարավորությունները սպառել են, մի կերպ օգտագործում են,-ասում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ, նախարարի ծրագրին անդրադառնալիս, ասում.

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031