Բաժիններ՝

Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը

Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը: Ադրբեջանի խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի քննարկման ժամանակ այս առաջարկով հանդես են եկել պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը եւ մի շարք այլ պատգամավորներ:

Պատգամավորները այս առաջարկը հիմնավորել են նրանով, որ Ադրբեջանում պետական ծառայողների թիվը անտրամաբանական մեծ է եւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներդնել արդյունավետ ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել ավելի փոքր թվով պաշտոնյաներով, դրա հաշվին տնտեսել բյուջեի միջոցները, ինչպես նաեւ բարձրացնել իրապես աշխատող եւ արդյունավետ գործունեություն ծավալող պաշտոնյաների աշխատավարձերը:

Ադրբեջանական փորձագետների հաղորդմամբ` Ադրբեջանի պետական բյուջեն գտնվում է ծանր վիճակում, պետությունը կրճատումներ եւ լուծարումներ իրականացնելով փորձում է կրճատել բյուջեի ծախսերը: Որոշ ժամանակ առաջ նախագահի հրամանագրով Ադրբեջանում լուծարվել էին մշակույթի եւ զբոսաշրջության, ֆինանսների նախարարությունների բազմաթիվ մարզային բաժանմունքներ:

2016 թվականի 10 ամսում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել էր 364,3 մլն մանաթ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը տնտեսական ճգնաժամից հանելու հույսով համատարած կերպով պետական սեփականության մասնավորեցման, երկրի բյուջեյից սնվող պետական հիմնարկությունների եւ վարչությունների լուծարման գործընթաց է սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս