Բաժիններ՝

«Մեսսին մեր ակումբո՞ւմ. երազելը հաճելի է, բայց վնասակար»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իրատես է:
«Էրիկ Տոխիրը և Suning Group-ի ղեկավար Չժան Ցզինդունն աջակցում են ակումբին: Նրանք մեծ ամբիցիաներ ունեն: Նրանք ուզում են «Ինտերին» վերադարձնել նախկին փառքը:

Մեսսի՞ն: Երազելը հաճելի է, բայց վնասակար: Մենք երազանքների ժամանակ չունենք, մենք պետք է մտածենք ներկայի մասին»,- Ստեֆանո Պիոլիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Սերիա Ա-ը մրցաշարային աղյուսակում «Ինտերը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ հետ մնալով առաջատար «Յուվենթուսից» 12 միավորով:
Ստեֆանո Պիոլին գլխավորում է «Ինտերը» նոյեմբերի 8-ից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս