
Մոուրինիոն փոշմանել է. Շվայնշտայգերը կարող է մնալ թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն փոխել է գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի մասին իր որոշումը՝ նշելով, որ ֆուտբոլիստը կարող է չհեռանալ ակումբից: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ դեմ չի Բաստիանի՝ թիմում մնալու հետ:
«Նա պայմանագիր ունի ակումբի հետ և ինքն է որոշում՝ ինչ անի ապագայում:
Ամռանը մենք ասացինք, որ նա կարող է հեռանալ, բայց նա ցանկացավ մնալ թիմում, աշխատել և արժանի է հիմա հնարավորություն ստանալուն»,- նշել է Մոուրինիոն:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ Բաստիանը կարող է աշխատել և հունվարին ավելի պատրաստ լինել, քանի որ թիմը հույսեր է կապում նրա հետ:
Սիրարփի Աղաբաբյան