Վթար Երևան-Վանաձոր ճանապարհին. կա 1 զոհ, 6 տուժած

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 2-ին, ժամը 17.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

ԱԻՆ կայքը հայտնում է, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը, և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 MV 922 համարանիշի և Ford Explorer մակնիշի 03 ՕD 688 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն: Ճանապարհին տուժածներից մեկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մատինյանը, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031