«Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան սցենարները». Ալեքսեյ Մալաշենկո

«Սիրիայում ստեղծված իրավիճակը չի կարգավորվելու մոտ ապագայում, քանի որ բոլոր կողմերը հաստատակամ են իրենց  դիրքորոշումներում։ Չի բացառվում, որ նույնիսկ համագործակցություն  կա թուրքական և ռուսական ուժերի միջև Սիրիայում։ Սա հեշտացնում է ճգնաժամի հետագա ընթացքը, քանի որ թվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը միմյանց միջև բաժանել են Սիրիայում ազդեցության գոտիները։ Բացի դրանից, ինչպես ցույց տվեց  ժամանակը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են զիջումների գնալ Սիրիայում, քանի որ հարաբերությունների վատթարացման գինը շատ ավելի թանկ է»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սիրիական հակամարտության հետագա ընթացքին, ասել է   ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին։

Իր հերթին Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն, խոսելով ճգնաժամի հեռանկարներից,  նշել է, որ Սիրիայում իրադարձությունները այնպիսի ճակատային բախումների ուժգնություն  են ձեռք բերել, որ այսօր կողմերից յուրաքանչյուրի զիջումը թուլության կամ պարտության նշան կդիտարկվի։

Նրա կարծիքով, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան սիրիական սցենարները։

«Իրականում իրավիճակը բավականին հոռետեսական կանխատեսումների առիթ է տալիս՝ Սիրիան բաժանված է տարբեր տարածքների, խորացել են հասարակության կրոնական տարաձայնությունները, հայտնի չէ, թե ինչպես է կարգավորվելու քրդական հարցը»,- մեկնաբանել է  Մալաշենկոն։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս