Բաժիններ՝

Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար

Չինական Gionee ընկերությունը ներկայացրել է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին հայտնել է Highsnobiety-ն:

M2017 մոդելի կորպուսը պատրաստված է մետաղից և դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված և խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս մինչև 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ և դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի է ունենում տիրոջ մատնահետքերով: Պլանավորվում է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031