
«Ես հաստատ չեմ ուզում մարզիչ լինել». Ֆիլիպ Լամ

«Բավարիայի» ավագը տեսնում է իրեն բիզնեսում:
«Ես հաստատ չեմ ուզում մարզիչ լինել, բայց, իհարկե, ամենամեծ փորձը ես ունեմ հենց ֆուտբոլի բնագավառում: Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող եմ կիրառել գիտելիքներս ապագայում:
Ես մասնաբաժիններ ունեմ մի քանի ընկերություններում, և խոսքը գնում է ոչ ուղղակի ներդրումների մասին. ես ուզում եմ ավելի մոտ լինել բիզնեսի աշխարհին: Ես այն շատ հետաքրքիր եմ համարում:
33 տարեկանում ես դեռ դաշտ եմ դուրս գալիս ավագի թևկապով: Այս տարիքում Դուք պետք է անընդհատ հարցնեք ինքներդ Ձեզ, արդյո՞ք կարող եք շարունակել խաղալ այդպիսի բարձր մակարդակում: Երբ զգամ, որ ժամանակը եկել է, այդ մասին անմիջապես կասեմ ակումբին»,- Լամին է մեջբերում Globo Esporte-ը:
Լամը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2001 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը