«Մենք «Չելսիից» 7 խաղ ավելի ենք խաղացել, դրա համար էլ մեզ համար ծանր կլինի». Պեպ Գվարդիոլա
Բայց ֆուտբոլն անկանխատեսելի է, հիշեցրել է իսպանացին:
«Մենք «Չելսիից» 7 խաղ ավելի ենք խաղացել, դրա համար էլ մեզ համար ավելի ծանր կլինի: «Լիվերպուլը» վերջերս այդքան մոտ է տիտղոսին, որովհետև շաբաթական մեկ անգամ էր խաղում:
Նույն բանը կատարվել է նաև «Լեսթերի» հետ նախորդ մրցաշրջանում: Այս անգամ ընտրյալներ են դարձել «Լիվերպուլը» և «Չելսին»:
Երբեմն դու խաղում ես «Չելսիից» առաջ, երբեմն՝ հետո, բայց այդ ամենը նշանակություն չունի, երբ մի թիմ 12 անընդմեջ հաղթանակ է տանում: Մենք ուզում ենք լինել մրցավազքում մինչև մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլն անկանխատեսելի է: Մենք ուղղակի պետք է յուրաքանչյուր խաղում հաղթենք. տեսնենք՝ կբավարարի՞ արդյոք դա»,- Պեպին է մեջբերում ВВС-ն:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 19-րդ տուրում կխաղա «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, «Լիվերպուլի» հարկի տակ:
«Մանչեսթեր Սիթին» հետ է մնում «Չելսիից» 7 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը