«Մարդիկ չեն ընդունում ինձ, որովհետև ես սև եմ, հզոր և ինքնավստահ». Սերենա Ուիլյամս
Թենիսիստուհին պատմել է իր մասին ամբողջ ճշմարտությունը:
«Կարծում եմ, ոմանք չեն ընդունում ինձ, որովհետև ես սև եմ, բարձրահասակ, հզոր կազմվածքով և ինքնավստահ: Եվ նրանք սկսում են ասել, որ իմ ձեռքերն այնպիսին չեն, ինչպես ուրիշ աղջիկների մոտ, ոտքերն այն տեսքը չունեն, ինչպես ուրիշներինը, հետույքս այն չի և, ընդհանրապես, ամբողջ մարմինս:
Լսեք, եթե Ձեր սրտով չէ, թող այդպես լինի: Ես չեմ կարող անել այնպես, որպեսզի բոլորին դուր գամ, և չեմ խնդրում որևէ մեկին սիրել ինձ: Գլխավորը, որ ինձ դուր է գալիս, և ես ինձ սիրում եմ: Իսկ նրանք թող շարունակեն այդպես մտածել: Թող սիրեն՝ ինչ ուզում են, ում ուզում են: Այս մարմինը թույլ է տվել ինձ դառնալ մեծագույն թենիսիստուհի, այնպես որ, արժե՞ արդյոք չափից ավելի անհանգստանալ այդ կապակցությամբ»,- Ուիլյամսին է մեջբերում Theundefeated-ը:
Մինչև 2016թ. աշունն Ուիլյամսը 186 շաբաթվա ընթացքում անընդհատ գլխավորել է համաշխարհային վարկանիշը:
Ամերիկուհին տարին ավարտել է 2-րդ հորիզոնականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը