Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:
5_640x420

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և այլ իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների: 2_640x420

Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաև 2017 թվականին, և քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը և չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին: 3_640x420 7_640x420 9_640x420 1_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս