Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ Վարդան Սիսակյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, էական վնաս է պատճառել պետությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ իրեն «կպցվող» պիտակներից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞րն էր պատճառը, որ Կարեն Կարապետյանի թիմի անդամները շատ սուր քննադատությունների չարժանացան՝ բացառությամբ Ձեզ, հասարակության կողմից Ձեզ վերագրվեց Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակը։
«Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից կարևոր, ամենից լավ բանն է»:
ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռն ընկել է Սև ծովը ավելի քան 500 կմ/ժ արագությամբ դեպի աջ մանևրելիս, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Մինսկի համաձայնագրերը ամբողջությամբ կյանքի չեն կոչվի, Դոնբասի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ընդլայնել նորմանդյան ձևաչափը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին Wprost պարբերականին տված հարցազրույցում։
«Ճիշտ է, մեր բժիշկները տալիս են երդումը, անցնում են բժիշկների էթիկայի առարկան, բայց որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը ձևավորել նախարարի հրամանով և պարտադիր դարձնել, ինչը և կկատարվի Նոր տարվա առաջին եռամսյակին»,- նշեց նախարարը։
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի Երևանում հունվարի 4-ից, մարզերում ամսի 4-ին օրվա 2-րդ կեսից, կվճարվի նաև ամսի 5-ին և կշարունակվի ամսի 9-ից։
Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ իրենց հայտնի չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցությունների մասին, հայտնում է Reuters-ը։
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»¬ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է Պրեմիեր լիգայում իր երկրորդ գոլը: Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ կարիճ հարվածով, ինչը շատերի կողմից բնորոշվել է՝ որպես գերֆանտաստիկ գոլ:
Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Այս մասին Interfax-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհ չէ «Ժողովրդական ճակատից» Արսեն Ավակովի՝ ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու փաստից և նախատեսում է փոխարինել վերջինիս, կարծում է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերահսկում է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար ուտելիք տարած Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Թուրքական զանգվածային լրատվամիջոցներին արգելել են լուսաբանել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
Մոսկվան կողջուներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մասնակցությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում, սակայն նրա ներգրավումը Վաշինգտոնի իրավասությունների ներքո է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ներկրողին պետք է տուգանեք, և ոչ թե՝ վաճառողին, նախարարն այսպես արձագանքեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։
Ավարտվել է կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի նախաքննությունը. «Կենտրոն». «Հանցանքի հետքով»:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 27-իկայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
«Հայերի դեմ ուղղակի ոչինչ չեն արել, բայց միշտ ասում ենք, որ քրդերի դեմ նրանց սկսած «պայքարը» միայն թուրք-քրդական պայքար չէ, այլ թուրքերի և խաչակիրների պայքարն է, որի մասնակիցն են նաև կրոնափոխ հայերը»:
Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում:
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա, այն վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ քամու պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը…
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
Սևծովյան Ուրեկի հանգստավայրի զարգացման նպատակով կծախսվի ավելի քան 65 մլն լարի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրունկով խփած գոլի մասին:
ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման օպերացիան սկսելուց ի վեր քաղաքը լքել է 132 հազար մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի միգրացիայի հարցերով նախարար Ջասըմ ալ-Ջաֆին։
Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել ավադույթները, որոնք գոյություն ունեին տասնյակ տարիներ՝ մարտահրավեր նետելով որոշակի օրենսդրական նորմերի, գրում է ամերիկյան Poitico պարբերականը։