Բաժիններ՝

Մոսուլի ազատագրումից ի վեր քաղաքը լքել է 132 հազար մարդ

ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման օպերացիան սկսելուց ի վեր քաղաքը լքել է 132 հազար մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի միգրացիայի հարցերով նախարար Ջասըմ ալ-Ջաֆին։

Նրա խոսքով՝ եթե Մոսուլում թեժ մարտեր բռնկվեն, ապա այդ թիվը կարող է հասնել մինչև 350 հազարի։

«Խաղաղ բնակիչները լքում են քաղաքը գործողությունն սկսելուց ի վեր։ Հիմնականում նրանք Մոսուլի արևելյան շրջանների բնակիչներ են»,- հայտնել է նախարարը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսուլից բոլոր փախստականները տեղակայվել են անվտանգ շրջաններում, իսկ Իրաքի կառավարությունը, Իրաքի Քրդական շրջանային ադմինիստրացիան ու ՄԱԿ-ը լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։

«Մինչ գործողությունն սկսելը մենք ենթադրում էինք, որ քաղաքը կլքի մոտ 500 հազար մարդ։ Իհարկե, դա ենթադրություն է։ Թվերը կարող են փոփոխվել՝ կախված ռազմական գործողությունների ընթացքից»,- ասել է Ալ-Ջաֆը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031