Բաժիններ՝

Պորոշենկոն ցանկանում է աշխատանքից ազատել Ավակովին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհ չէ «Ժողովրդական ճակատից» Արսեն Ավակովի՝ ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու փաստից և նախատեսում է փոխարինել վերջինիս, կարծում է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին հարցը բազմիցս բարձրացվել է Գերագույն ռադայի պատգամավորների կողմից։ Խորհրդարանում գրանցվել է համապատասխան վճռի նախագիծը, սակայն Ռադան մինչ օրս չի քննարկել այդ փաստաթուղթը։
Ավելի վաղ Ավակովը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե դրա համար հիմքեր լինեն։

Գերաշչենկոյի խոսքով՝ Պորոշենկոն ու նրա շրջապատը «պայքարում են Ավակովի ու «Ժողովրդական ճակատի» դեմ»։

«Նախագահի համար լավ է ցանկացած ՆԳՆ ղեկավար, պայմանով, որ նրա ազգանունն Ավակով չէ»,- հայտարարել է Գերաշչենկոն «Գորդոն» պարբերականին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս