Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը հերքել է Ասադի ռեժիմի հետ բանակցելու մասին լուրերը

Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ իրենց հայտնի չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցությունների մասին, հայտնում է Reuters-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն էլ Interfax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցություններ ընթանում են։
Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան գործակալությանն ասել է, որ իրենցից ոչ ոք չի մասնակցում այդ բանակցություններին։
«Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեում մենք հաստատ դրան առնչություն չունենք»,- ասել է Սաբրան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստանայում միջսիրիական բանակցություններին մասնակցելու են ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի զինվորականները՝ որպես Սիրիայում հրադադարի հաստատման երաշխավորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031