Բաժիններ՝

«ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա». Պեսկով

ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, դրան այլընտրանք չկա, այն վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հիշեցնենք, որ նախորդ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսն ու Ղրղըզստանը չէին համաձայնեցրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը։

«Ղրղըզստանի հարցով որոշ մշակումների կարիք կա։ Իսկապես, ղրղըզական կողմից որոշ նկատառումներ կան։ Հիմնականում դա կապված է ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի հետ։ Դա բացարձակ նորմալ աշխատանքային իրավիճակ է։ Այս օրենսգրքին այլընտրանք չկա։ Վաղ, թե ուշ, անկասկած, այն ուժի մեջ կմտնի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ղրղըզական կողմից օրենսգրքի չստորագրման մասին հարցին։

Ինչպես բացատրել է Պեսկովը, Մաքսային օրենսգրքի վրա աշխատանքը կշարունակվի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով։ Նա ընդգծել է, որ Բելառուսը նույնպես կմիանա օրենսգրքին, քանի որ ավելի վաղ համաձայնեցրել էր դրա դրույթները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031