Բաժիններ՝

«Մինսկի համաձայնագրերը կյանքի չեն կոչվի». Լեհաստան

Մինսկի համաձայնագրերը ամբողջությամբ կյանքի չեն կոչվի, Դոնբասի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ընդլայնել նորմանդյան ձևաչափը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին Wprost պարբերականին տված հարցազրույցում։

Նա պնդում է, որ անհրաժեշտ է բանակցող երկրների խմբում ներառել ԱՄՆ-ին և Լեհաստանին։

«Անհրաժեշտ է ընդլայնել նորմանդյան ձևաչափը, քանի որ միայն մեկ եվրոպական երկիր, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Գերմանիան, ի վիճակի չեն Ռուսաստանի հետ դիմակայության փոփոխության հանգեցնել։ Մենք ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում միակ երկիրն ենք, որը սահմանակից է ագրեսորին, ինչպես նաև ագրեսիայի զոհին։ Իրավիճակի ցանկացած էսկալացիա մեզ վրա կազդի»,- բացատրել է Վաշչիկովսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031