Բաժիններ՝

Վրացական Ուրեկի հանգստավայրի զարգացման նպատակով կծախսվի ավելի քան 65 մլն լարի

Սևծովյան Ուրեկի հանգստավայրի զարգացման նպատակով կծախսվի ավելի քան 65 մլն լարի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նախագծի շրջանակներում նորացվելու են կոյուղու ու ջրանցքի համակարգերը, բարեկարգվելու է ճանապարհը, ավանը գազաֆիկացվելու է, կառուցվելու են ավտոկայանատեղիներ։

Նախագիծը հաշվարկված է 3 տարվա համար։ Նախատեսվում է, որ այդ ժամկետից հետո Ուրեկին կդառնա եվրոպական մակարդակի ժամանակակից հանգստավայր։

Գործակալությունը նշում է, որ Ուրեկիում դեռևս անհրաժեշտ է կարգավորել տարիներով կուտակված խնդիրները, այդ թվում՝ վատ զարգացած ենթակառուցվածքներն ու հաղորդակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031