Բաժիններ՝

Կրեմլը ցանկանում է Քիսինջերին տեսնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման միջնորդի դերում

Մոսկվան կողջուներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մասնակցությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում, սակայն նրա ներգրավումը Վաշինգտոնի իրավասությունների ներքո է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քիսինջերը նախկինի պես ամենաիմաստուն քաղաքական գործիչներից է, ամենախելացի փորձագետներից մեկը, որը ունի խորագույն փորձագիտական գիտելիքներ ռուսական գործերի և ռուս-ամերիկյան հարաբերությունների պլանում»,- հայտարարել է նա լրագրողներին։

«Անկասկած, եթե նման փորձագիտական գիտելիքները ու տասնյակ տարիների հարուստ փորձը ինչ-որ կերպ պահանջարկ կունենան, մենք դա միայն կողջունենք։ Սակայն պահանջարկվածությունն ու այդ փորձի կիրառությունը մեր գործը չէ, դա մեր ամերիկացի գործընկերների գործն է։ Մենք չենք կարող դրան միջամտել»,- ասել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս