Այս տարի ֆեդերացիան չի ընտրել լավագույն թիմ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործ ակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ողբերգության հետ։ Նա դեպքն անվանել է ահաբեկչություն և հայտարարել է, որ դա իրականացվել է մարդու կողմից, որը Գերմանիայից ապաստան էր խնդրել։
Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ը աճել էր 0.4%-ով, այսինքն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 0.2 տոկոսային կետով բարելավվել է։
«Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գորԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գործընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ ծընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ դա բացառապես նախկին նախարարի որոշելու հարցն է։
Associated Press-ի թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը ներկա է գտնվել «Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» ցուցահանդեսի բացմանը, մանրամասներ է հաղորդել ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից։ Վերջինս լուսանկարել է մարդասպանին նրա հարձակումից անմիջապես հետո։
ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր ծաղիկներ են դրել ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տան սրահում՝ ի հիշատակ երեկ Անկարայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի երեկ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի պատվին։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար էին բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
«Յուրաքանչյուր տնտեսվարողին ներկայացնելով մեր նկատած ռիսկերը` քննարկում ենք առկա խնդիրները և առաջարկում շտկել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը»,-նկատել է Կ. Բրուտյանը:
Բեռնատարի վարորդը, որը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, կարող էր լինել պակիստանցի փախստական, իր կայքում գրում է գերմանական Welt թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
168.am-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը դրական համարեց այն, որ «անձնավորություն, որը երկար ժամանակ պաշտպանական գերատեսչություններ է ղեկավարել և՛ Արցախում, և՛ Հայաստանում, ազատամարտի ակունքներում կանգնած է եղել, հայտ է ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու»։
Գործողության արդյունքների մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ փախստականների այդ ճամբարում է գրանցված եղել այն մարդը, որը Բեռլինում բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ է դարձել ներքին փախստական 2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող վարչության զեկույցում, որը զբաղվում է Աֆղանստանում միջազգային օգնության համակարգմամբ։
Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը հայրենիք կտեղափոխվի այսօր ցերեկը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Անկարանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովային։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախկի նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու ֆեյսբուքյան էջին:
Անծանոթ աղջկա հետ հյուրանոցում գիշերելն ավարտվեց դանակահարությամբ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ի մոտակայքում (Շարուրի փողոցի թիվ 22 շենք) տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 NZ 757 (վարորդ՝ Գ. Մ.), «ՎԱԶ 2121» մակնիշի 06 UT 308 և «Volkswagen Passat» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշներով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Հետաքննությունը ենթադրում է, որ Բեռլինի ողբերգությունը, երբ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում զբոսնող մարդկանց ամբոխի մեջ, եղել է կանխամտածված հարձակում, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական հաղթական խաղին: Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմու»-ն 2:0 հաշվով գերազազանցել է «Ֆեյրենշե»-ին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Էկվադորի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 47-ը վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: