
Տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ բարելավվել է

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 100.6։ Սա նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը տարվա 11 ամիսների կտրվածքով աճել է 0.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցից, որտեղ արտացոլված են 2016 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական տվյալները։
Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ը աճել էր 0.4%-ով, այսինքն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 0.2 տոկոսային կետով բարելավվել է։
Ցուցանիշի բարելավումը պայմանավորված է նրանով, որ ամսական կտրվածքով՝ 2016 թվականի նոյեմբերը 2015 թվականի նոյեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2.3%-ով։