Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:
Եղանակը ռեկորդ է սահմանում: Առաջիկա գիշերը Պաղակն-Աշոցք հատվածում ջերմաստիճանը կնվազի մինչեւ 35 աստիճան: Հարկավոր է տաք հագնվել՝ հորդորում են մասնագետները: Սառնամանիքը մի քանի օր չի նահանջելու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի 20-ին 04:00-ին կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:
Պեկինի միջազգային օդանավակայանում թանձր մառախուղի՝ սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 53-ի։
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգությունից հետո ոստիկանները հանցագործության վայրից ոչ հեռու՝ գետում, հայտնաբերել են անհայտ տղամարդու մարմին։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի20-ին փակ են լինելու Իրանի և Միացյալ Նահագների որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Դալլաքյանի ասուլիսից «սարսափելուն» և Արմեն Գևորգյանի զանգերին` Վ.Հակոբյանը նշեց. «Նախ` եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկության արդյունքներն անվանել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության հաղթանակ», հայտնում է NBC News-ը։
Պաշտոնական Անկարան դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը համարում է թուրք-ռուսական հարաբերությունները վատացնելուն միտված սադրանք: Կատարվածի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարարությունը:
Փրկարարներն ավարտել են Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում հատուկ գործողությունը, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, հայտնում է Բեռլինի ոստիկանությունն իր Тwitter-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը եւ հավաստիացրել է, որ ահաբեկիչներն կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը: Պետության ղեկավարը նաեւ հանձնարարել է ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Թումանյանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։
Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից: Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ:
Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» Քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, իր կարծիքով, օրիգինալ կարծիք արտաբերելով՝ նախընտրական փուլ սկսել, այսինքն՝ ձայներ շահել իրեն քաղաքական դաշտում դիրքավորելով՝ որպես խաղաղության ուժ, խաղաղության կողմ։ Ուստի, ինձ թվում է, որ հասցեատերը հայ հասարակությունն էր լայն առումով»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀԱԿ համագումարում։
Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։ Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաեւ ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։
Ինչպես հայտնել էինք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ մեղմ էր իշխանության քննադատության տեսանկյունից: Մեզ հաջողվեց պարզել, որ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել ՀՀ նախագահական նստավայրի հետ:
Ասում են, թե դեռ Կարեն Կարապետյանի նշանակումների օրերին խոսակցություն կար, որ, ըստ ամենայնի, ոչ անհայտ մյուս ֆորբսահայ, «Ավրորա» նախագծի հեղինակ, «Գլոբալ հայեր» նախաձեռնության անդամ Ռուբեն Վարդանյանը կդառնա վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական` ոչ դասական, այլ միջազգային, նանոինդուստրիայի եւ գործարար, ստեղծագործ կապերի առումով:
Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի մեջ բեռնատար մեքենա է մխրճվել, ինչի հետևանքով կա առնվազն 9 զոհ և 100 վիրավոր։ Ոստիկանությունում չեն բացառում ահաբեկչության վարկածը:
Ավարտին է մոտենում ֆուտբոլային 2016 թվականը: Եվրոպայի առաջատար առաջնություններում արդեն տեղի են ունենում առաջնության առաջին հատվածների վերջին տուրերը:
Քեմբրիջի համալսարանում ստեղծել են հատուկ՝ Apply Magic Sauce ծառայություն, որը կարողանում է վերլուծել Facebook-ի հավանումները և կազմել մարդու հոգեբանական կերպարը:
Տեսագրության մեջ Քարդաշյանն ասում է, որ Ծննդյան տոներից առաջ զարդարել է տունը, բայց չի գտել կնոջը՝ Բլեք Չայնային, որը տարել է իրենց դստերը՝ Դրիմին: Փոքրիկը ծնվել է նոյեմբերին: Ռոբը նաև նշել է, որ կինն իրենց տնից տարել է կահույքը և ամբողջ ուտելիքը՝ դատարկելով սառնարաններն ու խոհանոցի դարակները: