Ադրբեջանական APA գործակալությունը հարցում է ուղարկել Իսրայելի արտգործնախարարությանը՝ կապված Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որն ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն։
Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եվրոպական երկրները վերջին 2 տարում Ադրբեջան են վերադարձրել մոտ 450 ադրբեջանցի անօրինական ներգաղթյալների, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությանը կից հասարակական խորհրդի ղեկավար Ազեր Ալլահվերանովին։
Վիրավոր սիրիացիների թիվը, որոնք տարհանվել են արևելյան Հալեպի շրջաններից և տեղակայվել Թուրքիայի Հաթայ նահանգի հիվանդանոցներում, հասել է 131-ի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առնթեր տեղեկատվության վարչությանը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը վստահ է, որ Ռուսաստանը կոտրում է ԱՄՆ-ի սերվերներն ու էլեկտրոնային փոստերը։ «Եվ ես հուսով եմ՝ մենք էլ որոշ հարձակումներ այնտեղ ենք կատարում»,- հայտարարել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Թուրք զինծառայող է սպանվել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում իր աղբյուրը։
Լրագրողների թիվը, որոնք սպանվել են 2016թ. աշխարհում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման ժամանակ, կազմել է 57 մարդ։ Այս մասին իր ամենամյա հետազոտության մեջ հայտնել է «Լրագրող առանց սահմանների» կազմակերպությունը։
Լիբանանում երկար բանակցություններից հետո վերջապես կազմվել է նոր կառավարությունը:
Թուրքիայի Ուշակ նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» (ÖDP) կուսակցության վրա, ասվում է նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է այսօր։
Ներկայումս, ներքին և արտաքին մարտահրավերների, ավելին` սպառնալիքների ժամանակաշրջանում Հայաստանին հասցեագրվող քաղաքական յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նկրտում կամ դիրքորոշում` արտահայտված քիչ թե շատ նկատելի ամբիոնից, արտաբերված հավակնոտ, ընդգծված կամ էլ, թեկուզ, քողարկված, անկարելի է թողնել անարձագանք: Պարզեմ միտքս:
Հորդանանում ուժայինները ոչնչացրել են 4 ահաբեկչի, որոնք հարձակումներ են իրականացրել զբոսաշրջիկների վրա Էլ-Կարակ քաղաքում, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։
«Նման խստաշունչ սառնամանիք մեզ մոտ գրանցվել է 1970-ական թվականներին՝ մինչեւ մինուս 30 աստիճան էլ ունեցել ենք, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սառնամանիքներ չէինք ունեցել: Առաջիկա օրերին եւս սպասվում է ջերմաստիճանի նոր անկում»,- ներկայացրեց Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:
Լեհ ընդդիմադիր պատգամավորները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են կազմակերպում Վարշավայում, պատրաստվում են արգելափակել Սեյմի նիստերը մինչև հունվարի 11-ը, հայտնում է Life-ը՝ հղում կատարելով «Քաղաքացիական հարթակ»-ից պատգամավոր Ցեզարի Տոմչիկին։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.31-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
ԱՄՆ-ում դեկտեմբերի 18-ին կայացած «Միսս աշխարհ-2016» մրցույթի տիտղոսը նվաճել է Պուերտո-Ռիկոն ներկայացնող 19-ամյա Ստեֆանիա Դել Վալլեն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման մասին բանաձևի նախագիծը։ Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա նյույորքյան ժամանակով ժ. 09.00-ին, հայտնում է BBC-ն։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 32 զինվորական է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ «Իլ-18» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Հալեպի արևելյան շրջաններից վերսկսվել է տարհանման գործընթացը երկու օրվա ընդմիջումից հետո։
ԱՄՆ-ն Բարաք Օբամայի նախագահության ժամանակ կորցրեց համաշխարհային առաջատարի դերը, CNN-ի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության սենատոր, զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մակքեյնը։
Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները:
Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես դրությունը Հալեպում: Կողմերն ընդգծել են հումանիտար օգնություն տրամադրելու և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է :
«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին ժամը 4:45-ին վթարային վայէջք է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում: