
Յակուտիայում կործանվել է զինվորականների փոխադրող Իլ-18 ինքնաթիռը

16 մարդ է ծանր վիրավորվել Յակուտիայում զինվորականների փոխադրող Իլ-18 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղել են 32 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ:
«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին ժամը 4:45-ին վթարային վայէջք է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Տիկսի ավանի բուժհաստատություններ:
Ավելի վաղ ուժային կառույցների աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռի ընկնելուց հետո այն բաժանվել է երեք մասի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: