 
                        Հալեպից տարհանված ավելի քան 130 մարդ է տեղափոխվել Թուրքիայի հիվանդանոցներ
 
                                    Վիրավոր սիրիացիների թիվը, որոնք տարհանվել են արևելյան Հալեպի շրջաններից և տեղակայվել Թուրքիայի Հաթայ նահանգի հիվանդանոցներում, հասել է 131-ի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առնթեր տեղեկատվության վարչությանը։
Վիրավորների մեծ մասի վիճակը գնահատվում է որպես ծանր։ Վիրավորների թվում կա 46 երեխա։ Բժիշկները չեն կարողացել փրկել 5 սիրիացու կյանք։
Ծանր վիրավոր խաղաղ բնակիչներին ու սիրիացի ապստամբներին Հալեպից տեղափոխում են Իդլիբ, այնուհետ՝ թուրքական հիվանդանոցներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        