Լեհաստանում ընդդիմությունը հայտարարել է Սեյմի երկարատև բլոկադայի մասին
Լեհ ընդդիմադիր պատգամավորները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են կազմակերպում Վարշավայում, պատրաստվում են արգելափակել Սեյմի նիստերը մինչև հունվարի 11-ը, հայտնում է Life-ը՝ հղում կատարելով «Քաղաքացիական հարթակ»-ից պատգամավոր Ցեզարի Տոմչիկին։
Հիշեցնենք, որ բողոքի առիթ էր դարձել լրագրողների նկատմամբ սահմանված արգելքը՝ լուսաբանել խորհրդարանի նիստերը։ Նման իրավունք է տրվել միայն 5 հեռուստաընկերության։ Ընդդիմությունում կարծում են, որ իշխանություններն այդկերպ ցանկանում են խուսափել «անհարմար» հարցերից։
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, թե կավելացնեն Վարշավայում ոստիկանների թիվը։
Իրավապահների հետ բախումների ժամանակ ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ էին կիրառել։