Բաժիններ՝

Յակուտիայում «Իլ-18»-ի կործանումից հետո 32 զինվորական է հոսպիտալացվել

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 32 զինվորական է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ «Իլ-18» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ, հայտնում է RIA Novosti-ն։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդանավում եղել են 32 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:

«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 4:45-ին, վթարային վայէջք է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում:

Նշվում է, որ տուժածներին տարհանելու համար Յակուտիա է ուղարկվել բժիշկների բրիգադ։

Հաղորդվում է նաև, որ զինծառայողները բուժման նպատակով ուղարկվելու են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031