
2016թ. աշխարհում սպանվել է 57 րագրողներ. «Լրագրող առանց սահմանների» կազմակերպություն

Լրագրողների թիվը, որոնք սպանվել են 2016թ. աշխարհում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման ժամանակ, կազմել է 57 մարդ։ Այս մասին իր ամենամյա հետազոտության մեջ հայտնել է «Լրագրող առանց սահմանների» կազմակերպությունը։
Անցած տարի աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 67 աշխատակից։
Լրագրողները գլխավորապես սպանվել են հակամարտությունների գոտում։ Առաջին տեղում Սիրիան է 19 լրագրողով, այնուհետ հաջորդում է Աֆղանստանը, որտեղ սպանվել է 10 մարդ, այնուհետ Իրաքը՝ 7 մարդ, Եմենը՝ 5 մարդ։
Զեկույցում նշվում է, որ այս տարի զոհերի թվի նվազումը կապված է այն բանի հետ, որ լրագրողները ձգտում են խուսափել ամենավտանգավոր ե երկրներից՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Եմեն, Աֆղանստան, Բանգլադեշ ու Բուրունդի։