
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես դրությունը Հալեպում: Կողմերն ընդգծել են հումանիտար օգնություն տրամադրելու և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Պուտինը ցավակցություն է հայտնել Կայսերիում իրականացված ահաբեկչության առնչությամբ: