Բաժիններ՝

Հենրի Քիսինջերը Պուտինին համեմատել է Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հերոսի հետ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը վստահ է, որ Ռուսաստանը կոտրում է ԱՄՆ-ի սերվերներն ու էլեկտրոնային փոստերը։ «Եվ ես հուսով եմ՝ մենք էլ որոշ հարձակումներ այնտեղ ենք կատարում»,- հայտարարել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ «հավանաբար, յուրաքանչյուր հետախուզական ծառայություն ցանցահենային հարձակումներ է իրականացնում այլ երկրների տարածքում»։
Վերջինս նաև ՌԴ նախագահին համեմատել է Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հերոսի հետ։

«Նա Ռուսաստանի ազգային շահերի սառը հաշվիչ է, ինչպես նա դա հասկանում է և որը նա կարծում է, հավանաբար ճիշտ, ունի մի քանի յուրահատկություն »,- հավելել է Քիսինջերը։
Ըստ նրա՝ Պուտինի համար շատ կարևոր է «ռուսական ինքնության հարցը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս