 
                        Թուրքիայում շարունակվում են ընդդիմության գրասենյակների վրա հարձակումները
 
                                    Թուրքիայի Ուշակ նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» (ÖDP) կուսակցության վրա, ասվում է նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է այսօր։
Անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել կուսակցության շենքի վրա։
Տուժածներ չկան, շինությունը վնասվել է։
Կատարվում են աշխատանքներ՝ հարձակվողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        