
Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային համաձայնագրի խախտման մեջ

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր Ամանոյի և Իրանի ատոմային էներգետիկայի նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպման մասին, որի ընթացքում նա գոհունակություն էր հայտնել միջուկային համաձայնագրի կատարման գործընթացի վերաբերյալ։
Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելը գործողությունների համընդգրկուն ծրագրի ակնհայտ խախտում է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ այնպիսի ուղի է ընտրել, որը «կհանգեցնի ԱՄՆ կառավարության նկատմամբ միջազգային վստահության զգալի նվազման»։
Ռոուհանին նշել է, որ Իրանը միշտ հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական հարցերի զարգացման ուղուն։
Նա հավելել է, որ «միջուկային համաձայնագիրը, մի կողմից, կարողացել է կայունություն սահմանել և հետագա համագործակցություն տարածաշրջանում, մյուս կողմից, վերջ դնել անարդարությանն ու անօրինական պատժամիջոցներին իրանցիների դեմ»։