
Եվրոպական երկրներն Ադրբեջան են արտահանձնում անօրինական ներգաղթյալներին

Եվրոպական երկրները վերջին 2 տարում Ադրբեջան են վերադարձրել մոտ 450 ադրբեջանցի անօրինական ներգաղթյալների, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությանը կից հասարակական խորհրդի ղեկավար Ազեր Ալլահվերանովին։
«Ադրբեջանից եվրոպական երկրներ հեռացածների ընդամենը 10 տոկոսն է ստանում փախստականի կարգավիճակ, մյուսները ստիպված են այնտեղ ապրել անօրինական եղանակով։ Համաձայն ռեադմիսիայի մասին համաձայնագրի՝ նրանց հետ են ուղարկում»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ ամեն տարի Ադրբեջանից հեռանում է մոտ 2500 մարդ։ «Ռուսաստանում ներկայումս կեցության վայրի հաշվառման է կանգնած Ադրբեջանի մոտ 500 հազար քաղաքացի»,- հայտնել է ադրբեջանցի պաշտոնյան։
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանցիները հիմնականում մեկնում են Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Թուրքիա։