Կրեմլը մեկնաբանել է Քիսինջերի՝ Պուտինին Դոստոևսկու հերոսի հետ համեմատելու խոսքերը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ծանոթ է Ռուսաստանի պատմությանը և փիլիսոփայությանը և լավ հարաբերությունների մեջ է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դա չի նշանակում, թե նա կիսում է Մոսկվայի դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Քիսինջերն ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ զրույցում պատմել էր Պուտինից ստացած տպավորությունների մասին և նրան համեմատել «Դոստոևսկու վեպերից մեկի հերոսի հետ»։
«Քիսինջերն իսկապես շատ լավ գիտի մեր պատմությունը։ նա լավ գիտի նաև մեր գրողներին, լավ ծանոթ է ռուսական փիլիսոփայությանը, այդ պատճառով նրա կատարմամբ նման համեմատությունը բավական դրական է»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Նա իսկապես լավ է հասկանում ռուսական գործերից։ Դա չի նշանակում, թե նա ամեն ինչում համաձայն է Ռուսաստանի հետ, ոչ ոք էլ դա չի ակնկալում նրանից, սակայն, համեմայն դեպս, նա ունի ոչ թե մակերեսային գիտելիքներ, այլև ավելի խորը տեղեկություն»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Քիսինջերն ու Պուտինը վաղուց ճանաչում են իրար և «ամեն անգամ օգտագործում են հնարավորությունը, որպեսզի ոչ պաշտոնապես կարծիքներ փոխանակեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր երկրների միջև»։
Քիսինջերը ՌԴ նախագահին համեմատել էր Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հերոսի հետ։
«Նա Ռուսաստանի ազգային շահերի սառը հաշվիչն է, ինչպես նա դա հասկանում է և որը նա կարծում է, հավանաբար ճիշտ, ունի մի քանի յուրահատկություն »,- հավելել է Քիսինջերը։
Ըստ նրա՝ Պուտինի համար շատ կարևոր է «ռուսական ինքնության հարցը»։