Հունվարին Հայաստանում 295-ով ավելի քիչ երեխա է ծնվել
2026թ.-ի հունվար ամսին ՀՀ-ում 2 393 երեխա է ծնվել, որը 295-ով քիչ է նախորդ տարվա հունվարի ծնունդների համեմատ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ.-ի հունվարին 2 432 մահվան դեպք է արձանագրվել։ Նախորդ տարի մահացածների թիվը 2 705 էր։
2026թ. հունվարին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 98.4%` 2025թ. նույն ժամանակաշրջանի 99.4 %-ի համեմատ: Այլ կերպ ասած՝ մահերի թիվը 39-ով գերազանցել է ծնվածների թվին։
Հունվար ամսին գրանցված ամուսնության և ամուսնալուծության դեպքերը գրեթե նույնչափ են, որքան նախորդ տարվա հունվարին։ 2026-ի առաջին ամսին արձանագրվել է 980 ամուսնության դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 982 դեպք, և 385 ամուսնալուծության դեպք։



