Բաժիններ՝

ԱՄՆ-ում թուրքական «Halkbank»-ի քրեական գործը կարող է փակվել

Թուրքական պետական «Halkbank» բանկը հայտնել է, որ ԱՄՆ-ում 2019 թվականից շարունակվող քրեական գործը նախատեսվում է ավարտել համաձայնության միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանկի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարության Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության հետ ձեռք է բերվել «հետապնդման հետաձգման համաձայնագիր» (Deferred Prosecution Agreement)։ Այս համաձայնության շրջանակում «Halkbank»-ը չի ընդունում որևէ քրեական մեղադրանք և չի վճարելու որևէ տուգանք։

Պայմանավորվածության համաձայն՝ բանկը պետք է ներկայացնի համապատասխանության վերաբերյալ անկախ փորձագիտական զեկույց ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին (OFAC) և դատախազությանը։ Դրանից հետո կողմերը համատեղ դիմելու են դատարան՝ գործը փակելու համար։

Եթե դատարանը հաստատի համաձայնությունը, ապա շուրջ ինը տարի շարունակվող դատական գործընթացը ԱՄՆ-ում պաշտոնապես կավարտվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս