«Turkish Airlines»-ով Թուրքիայից Հայաստան է մեկնել 170 ուղևոր
Այսօր՝ մարտի 11-ին Ստամբուլի օդանավակայանից «Turkish Airlines»-ն իրականացրել է դեպի Երևան առաջին չվերթը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Boeing 737-900» ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանից թռիչքը կատարել է ժամը 13։40-ին (ՀՀ ժամանակով 14։40) և տեղափոխել 170 ուղևորի։ Մարտի 11-ից թռիչքները կլինեն շաբաթական յոթ անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած՝ 14 անգամ։
«Turkish Airlines»-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաև ավիատոմսերի արժեքները։
Երևան-Ստամբուլ երկկողմանի ավիատոմսերի գները սկսվում են 139 եվրոյից (61.300 դրամ), իսկ բիզնես դասի տոմսերի արժեքը՝ 551 եվրոյից (243.000 դրամ):



