Որոշ ԾԻԳ-եր գործելու են մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը, իսկ թե դրանից հետո ինչով են զբաղվելու այդ կառույցների աշխատակիցները, փորձեցինք պարզել կառույցների ղեկավարներից ու պատասխանատուներից:
2 օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե արժութային ճգնաժամի պատճառով բյուջետային կազմակերպությունների մեծ մասում 2017թ. աշխատավարձերի հիմնադրամներն ու ադմինիստրատիվ ծախսերը կրճատվելու են 10%-ով։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:
Պուտինը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է նշել Հնդկաստանի հետ հետ հարաբերությունները։
«Գիտեք, վիճակագրությունը նենց բան ա, անցած տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի հավաքագրվել են։ Ունենք էն, ինչ ունենք։ Հիմա անցած տարի ոնց ա եղել՝ չգիտենք։ Ե՛ս չգիտեմ։ Էս տարի սենց ա, էս ա տվյալները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է` գյուղոլորտի ցածր ցուցանիշները հետևանք են անցած տարվա ուռճացված թվերի։
Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պահանջում է պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։
Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա: Որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» համապատասխան պայմանագիրը:
Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տվեք հիմքերը, քանի դեռ չկան հիմքերը, նշանակում է՝ վտանգել ցանկացած ծրագիր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու պահանջը։
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը Սևանա լճում գործում է ձկան և խեցգետնի որսի արգելքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց քաղաքացիներին աջակցել իրենց՝ ձկնագողերին բացահայտելու և պատժելու համար։
Թուրքիան պարտավոր չէ մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Ըստ նրա՝ ԾԻԳ-ը նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Կլիմայի փոփոխության, հարմարվողականության հիմնադրամին, ինչն ուղիղ հնարավորություն է տալիս դիմել և ուղիղ դրամաշնորհներ բերել երկրին։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան: Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարել էր ոչ տղամարդկային քայլ։
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Գարեթ Սաութգեյթին՝ որպես հավաքականի նոր գլխավոր մարզիչ: Պայմանագիրը մասնագետի հետ նախատեսված է 4 տարվա համար: Սաութգեյթը «3 առյուծների» գլխավոր մարզչի պարտականություններն էր կատարում Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Սեմ Էլարդայսի հետ պայմանագրի խզումից հետո:
Տեսագրության վերջում զինյալն անգլերեն ասում է. Yes, Hezbollah!, իսկ զինծառայողները ժպտալով կրկնում են դա։ Հիշեցնենք, որ «Հեզբոլլահի» զինյալները ակտիվորեն մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին Բաշար Ասադի կողմից։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ չի՞ պատրաստվում անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Հ.Ռոստոմյանի պատասխանը բավականին անորոշ էր։
«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
«Փոխարժեքի փոփոխության գործոնով պայմանավորված՝ եկամուտների գծով առաջարկվում է պակասեցնել այլ եկամուտները` շուրջ 11.3 մլն դրամով, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը պակասեցնել շուրջ 77.1 մլն դրամով: Արդյունքում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները կրճատե լ շուրջ 88.4 մլն դրամով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եկամուտների պակասեցվող գումարի չափով առաջարկվում է պակասեցնել նաև ծախսերի ծավալը:
Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ Հալեպի մարտերը դադարեցնելու նպատակով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Կառավարությունը հավանություն տվեց Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը:
Հետախուզական գերատեսչությունների ֆինանսավորման մասին օրենքում 2017թ. հայտնվել է կետ, որում ասվում է «Ռուսաստանի ակտիվ քայլերին հակազդելու մասին, որը գաղտնի ազդեցություն է ապահովում ժողովուրդների և կառավարությունների վրա», այդ թվում՝ ԶԼՄ-ների ու գործակալների ֆինանսավորման միջոցով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Բերված հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերել են «B 8» գրառմամբ 1 դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Երկրի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմական բազա։ 2009թ. համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 49 տարով, որը հնարավորություն ունի ավտոմատ կերպով ժամկետը երկրաձգել 25 տարով։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները՝ անհրաժեշտ համարելով կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Աթամբաևը հայտնել է, որ չգիտի, թե ում կընտրի ժողովուրդը 2017 թվականին, սակայն «գլխավորը, որ մեկ մարդը չկարողանա երկիրը հետ շրջել»։ «Ինձ ուրախացնում է, որ մենք չենք ունենա իրավահաջորդ, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական երկիր։ Ես տեսնում եմ մի քանի թեկնածուի, սակայն հիմա նրանց անունները չեմ տա»,- հայտարարել է նա։