Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկառուների շահերը պաշտպանող փաթեթը

Կառավարությունը հավանություն տվեց Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը: «Նախագծով բանկերին պարտավորեցվում է, որ վերջիններս հիփոթեք ային վարկառուներին, մինչև վարկի տրամադրումը, ներկայացնեն և բացատրեն վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են մարման կանոնները, տոկոսադրույքը, ժամկետից շուտ մարումը, մարման կանոնները: Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ»,- ասաց Ա. Ջավադյանը: Նրա խոսքով՝ գնահատողն այլևս չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031