Բաժիններ՝

Ղրղըզստանի նախագահը պատրաստվում է հեռանալ պաշտոնից

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հավաստիացրել է, որ ուղիղ 1 տարի անց կթողնի իր պաշտոնը, ու երկրում տեղի կունենա իշխանափոխություն, հայտնում է RIA Novosti-ն։

Աթամբաևը Ղրղըզստանի նախագահ է ընտրվել 2011թ., այդ պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2017թ. վերջին։ «Այսօր արդեն 6-րդ տարին է, ինչ նախագահ եմ ընտրվել։ Ժամանակն արագ է սլանում, կարծում եմ՝ Ղրղըզստանի քաղաքացիների օգնությամբ հաջողվել է շատ բան անել։ Նրանք հիմա այլ պետություն ունեն։ 1 տարի անց ես կհեռանամ այդ աշխատանքից, և 2-3 տարի անց տեսանելի կլինի, թե ինչ է հաջողվել անել»,- հայտարարել է նա մամլու ասուլիսի ժամանակ։

Աթամբաևը հայտնել է, որ չգիտի, թե ում կընտրի ժողովուրդը 2017 թվականին, սակայն «գլխավորը, որ մեկ մարդը չկարողանա երկիրը հետ շրջել»։ «Ինձ ուրախացնում է, որ մենք չենք ունենա իրավահաջորդ, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական երկիր։ Ես տեսնում եմ մի քանի թեկնածուի, սակայն հիմա նրանց անունները չեմ տա»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս