
«B 8» գրառմամբ դեղահաբ՝ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալի կնոջ բերած կոշիկի քսուքի միջից

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի կնոջ` Վ. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերել են «B 8» գրառմամբ 1 դեղահաբ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: