Բաժիններ՝

Ադրբեջանում պատգամավորներին արգելել են հարցազրույց տալ

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օգթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ներին տրվելիք հարցազրույցների հարցին, հայտնում է haqqin.az-ը։

«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, թե հատկապես ում ես հարցազրույց տալիս»,- հայտարարել է Ասադովը Միլի մեջլիսի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ պետք չէ հարցազրույց տալ հանուն հարցազրույցի։

«Լրջորեն վերաբերվեք, թե ինչ հարցեր են տալիս, ինչպես նաև այն բանին, թե ինչ կայքերի ու կազմակերպությունների եք հարցազրույց տալիս։ Ես չեմ փորձում ձեզ կշտամբել, այլ պաշտպանում եմ խորհրդարանի շահերը»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930