«Կանադացիներին ցույց տվեք, թե մեր պատգամավորները պարբերաբար ինչպես են Հարկային օրենսգրքի մասին խոսում Մարսից և Յուպիտերից». Էդուարդ Շարմազանով

«Առաջարկվող փոփոխությունները գերկարևոր են ոչ միայն հաջորդ գումարման Ազգային ժողովի, այլև քաղաքական դաշտի համար»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա դժգոհեց, որ պատգամավորները նիստը վարողներից բողոքում են. «Սիրելի բարեկամներ, դուք եք մեզ ընտրել, և երբ ես լսում եմ, որ նեղանում եք, քննադատում եք, թե ինչու ենք խոսափողն անջատում, ձայնից զրկում, Կանադայի օրինակը բերեցիք, այդ կանադացիներին բերեք, մեր դահլիճում նստացրեք ու ցույց տվեք, թե մեր պատգամավորները պարբերաբար ինչպես են խախտում կանոնակարգ-օրենքը, ինչպես են Հարկային օրենսգրքի մասին խոսում Մարսից և Յուպիտերից: Չի կարելի, եթե մի բանն ասում եք, ամբողջությամբ ասեք»:

Է. Շարմազանովն անդրադարձավ նաև պատգամավորների լիազորությամբ խմբակցության ղեկավարի կողմից նրանց փոխարեն քվեարկություններին. «Շատ վատ է, որ այստեղ տարբեր զվարճանքի վայրեր հիշեցիք։ Սա շատ ավելի լուրջ ամբիոն է, ու շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում։ Ես համամիտ եմ, որ բացառապես այն դեպքերում, որ պատգամավորներն իրականացնում են ԱԺ կանոնակարգով իրենց վրա դրված պարտականությունները, նրանք իրավունք ունեն լիազորել իրենց խմբակցության ղեկավարին կամ քարտուղարությանը և փակ ծրարով քվեարկել»։

Տեսանյութեր

Լրահոս