
ՀԱԿ-ի համագումարը` դեկտեմբերի 17-ին

Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Քննարկելու ենք երկրի վիճակը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Համագումարի ժամանակ ՀԱԿ-ը կընտրի կուսակցության նախագահ, ղեկավար կազմ, կամփոփի արվածն ու կնախանշի հետագա անելիքները:
Հարցին, թե արդյոք արձագանք կա՞ ՀԱԿ-ի հայտարարությանը, որ քաղհասարակության ներկայացուցիչները, ակտիվիստները կարող են ներառվել ՀԱԿ նախընտրական ցուցակում, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ գործընթացը նոր է սկսվել. «Մենք այս պահին նպատակահարմար չենք համարում որևէ բան ասել»: