Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաղեմի ընկերներ են։
Մի շարք երկրների կառավարություններ բուռն կերպով են արձագանքել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։
«Այդպիսի քաղաքականությունը մեզ սպառնում է ավելի խոր մեկուսացումով և ավելի մեծ կախվածությամբ Ռուսաստանից: Իսկ սա հաստատապես վատ հետևանքներ կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի համար»:
Վարչապետի կենսագրության մեջ նշված է, որ 2010թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ռիչարդ Միլզն ասել է, որ որքան էլ բուռն է եղել այս տարվա նախագահական քարոզարշավը, ամերիկացիները վստահ են, որ իշխանությունը խաղաղ կերպով կհանձնվի նոր ընտրված նախագահին 2017թ. հունվարի 20-ին։ «Ինչպես անցած շաբաթ պետքարտուղար Քերին ասաց, մենք այժմ գտնվում ենք 58-րդ գործընթացում նախագահական ազատ և արդար ընտրությունների անցկացման համար, և դա տեղի է ունենում 58 անգամ անընդմեջ։ Ինչպես պետքարտուղարը նշեց, ես լիովին համամիտ եմ նրա հետ, եթե սա համեմատենք աշխարհի այլ վայրերի հետ, իսկապես ապշեցուցիչ արդյունք է»,- նշել է դեսպան Միլզը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց կամքը թելադրվի ԶԼՄ-ների կողմից, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 17-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշեց պետքարտուղար Քերին՝ մենք այժմ 58-րդ անգամ նախագահի ընտրության ազատ ու արդարացի գործընթացում ենք և դա եղել է 58 անգամ անընդմեջ: Աշխարհի շատ այլ վայրերի համեմատ սա պարզապես ապշեցուցիչ է»:
Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփին։
«Անձնական վնասների համար նույնպես պահպանելով մեկ տուժողի համար 3 մլն 300 հազար դրամ սահմանաչափը՝ բոլոր տուժողների համար գումարը մեկ պատահարի գծով 10 մլն-ից բարձրացվել է մինչև 33 մլն դրամ: Սա նույնպես առայսօր ձևավորված վիճակագրությամբ ամբողջապես ծածկվող չափ է»:
Ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ վերահսկիչ պալատ ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել:
Նորությունն այն մասին, որ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, Պետդումայի պատգամավորներն այսօր առավոտյան դիմավորել են ծափողջուններով։
«Բարաք Օբաման հստակ ասել է՝ «ԱՄՆ-ը կարիք ունի նման նախագահ ունենալ, որն ազնիվ խոսելու է ցեղասպանությունների մասին, և ես լինելու եմ այն նախագահը, որ նախևառաջ՝ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Դրանից ավելի հստակ խոստում հնարավոր չէր տալ, և մենք տեսանք՝ ինչպես ինքը խուսանավեց այդ խոստումի իրականացումից, փոխարենը՝ խոսում էր Մեծ եղեռնի մասին, որն այլ նշանակություն ունի, այն միջազգայնորեն ճանաչված տերմին չէ: Բնական է՝ հայ համայնքը պետք է հիասթափված լիներ, ու արդեն ինչ խոստում էլ տար թեկնածուն, արդեն որևէ մեկին չէին հավատա»:
Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզվելուց ի վեր խոշորագույն քաղաքական բեկման հետ։
«Եթե ուշադիր հետևեինք նախընտրական քարոզարշավին, կտեսնեինք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի կողմնակից է սկզբում Միացյալ Նահանգների ներքին հարցերը լուծելուն և, ի տարբերություն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի, պակաս ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակիցն է հատկապես Միացյալ Նահանգներից հեռու գտնվող տարածաշրջաններում»,- ասաց քաղաքագետը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում ու դարձել երկրի 45-րդ նախագահը։
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին ու ընդունել, որ պարտվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է CNN-ը։
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակել է Նահանգների ամենաառանցքային համարվող Փենսիլվանիա նահանգում, հայտնում է The Washington Post-ը։
Արմավիրի մարզում արտառոց դեպք է գրանցվել. 12-ամյա աղջկա մայրը, ով երկար տարիներ արտերկրում է գտնվել, օրեր առաջ հայտնվել է ու աևանգել աղջկան:
Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ գոյություն չունի։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Գարեգին Բ.-ն:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հուսով է, որ ընտրություններից հետո բարեկամական հարաբերություններ կպահպանի իր մրցակցի՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Նոյեմբերի 8-ին այս մասին նա հայտնել է Mojo in the Morning ռադիոծրագրի եթերում:
Հանրապետականները պահպանել են գերազանցությունը Սենատում (վերին պալատ), հայտնում է Associated Press-ը։