
ԱՄՆ-ում ժողովուրդը քվեարկեց նրանց դեմ, ովքեր ցանկանում էին իրեն մանիպուլյացնել. Անկարա

ԱՄՆ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց կամքը թելադրվի ԶԼՄ-ների կողմից, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Թերթերի, հարցաթերթիկների ու հեռուստատեսության օգնությամբ ընտրությունները չեն հաղթանակում։ Ի վերջո, քվեարկում է հենց ժողովուրդը։ Կարծում եմ՝ ռազմավարական առումով ամերիկացի ժողովուրդը ասաց «ոչ» այն բանին, որպեսզի իր կամքը ղեկավարվի»,- հայտարարել է Բոզդաղն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
«Թուրքիան կաշխատի այն նախագահի հետ, որին ընտրում են ամերիկացիները, քանի որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները երկրների, այլ ոչ թե նախագահների միջև հարաբերություններ են»,- ասել է նա։