
Հիլարի Քլինթոնն ընդունել է պարտությունը. CNN

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին ու ընդունել, որ պարտվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է CNN-ը։
The New York Times-ի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժ. 11.50-ին Թրամփն ստացել է 279 ընտրիչների ձայները։ Նրան հաղթելու համար բավարար էր միայն 270 ձայն։
Ընտրիչների ֆորմալ քվեարկության գործընթացը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրության արդյունքները։
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։